Դոլարի փոխարժեքն աճել է, եվրոյինը՝ նվազել
EconomicsԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կազմել է 473.03 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.61 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 531.58 դրամ (նվազել է 0.88 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 615.95 դրամ (աճել է 3.30 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.41 դրամ (նվազել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 295.97 դրամ, ոսկի՝ 20,224.03 դրամ, պլատին՝ 15,743.35 դրամ։