Հայ դուդուկահարն ու գերմանացի շրթհարմոնահարն աշխարհին կներկայացնեն հայկական մշակույթի մոգական ուժը
CultureՀովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական ստեղծագործության կենտրոնում ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանը և ազգությամբ գերմանացի Սորեն Բիրքեն (շրթհարմոն) հանդես եկան համատեղ համերգով, որի ընթացքում հնչեցին հայ և արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ: Համերգի սկզբում Դաբաղյանն ասաց, որ իր նպատակը եղել ու մնում է աշխարհին հավուր պատշաճի դուդուկի, հայ երաժշտակա ն մշակույթի մոգական գրավչությունը ներկայացնելը:
«Գերմանացի իմ գործընկերոջ հետ համագործակցում ենք վեց տարի, և «Երաժշտական երկխոսություն» խորագրովայս համերգը նախատեսված ծրագրերի նախերգանքն է: Մենք ձգտում ենք աշխարհին ցույց տալ հայկական մշակույթի ողջ գրավչությունը»,- ասաց Դաբաղյանը: