Life.panorama.am-ը գրում է.
Կանանց նվիրված տոների ամենակարևոր խորհուրդը նրանց բարձր տրամադրությունն ապահովելու մեջ է: Սա դժվար է պատկերացնել՝ առանց նվերների, ընդ որում, բոլորովին էական չէ դրանց բնույթը:Life.panorama.am-ի հետ զրույցում հոգեբան Քրիստինե Թորոսյանը մի քանի խորհուրդ տվեց այն տղամարդկանց, ովքեր փոքր-ինչ դժվարանում են նվերի ընտրության հարցում: Նրա խոսքով՝ այն կանանց համար, ովքեր իսկապես սիրում են տղամարդուն, կարևոր չէ նվերի արժեքը, այլ էական է, թե ինչ խորհուրդ է այն իր մեջ պարունակում.
«Ես մի ծանոթ տղամարդ ունեմ, ով իր ընկերուհուն նվիրել էր թղթերով լի մի արկղ, որում նշել էր 30 պատճառ այն մասին, թե ինչու է ինքը սիրում այդ կնոջը: Նվերի ընտրության հարցում ահա այսպիսի ինդիվիդուալ մոտեցում է հարկավոր ցույց տալ »,-օրինակ բերեց հոգեբանը:
Բոլոր այն տղամարդկանց, ովքեր այնքան էլ շատ չեն վաստակում, հոգեբանը խորհուրդ տվեց նվեր ընտրելիս, անպայման, կանգ առնել ծաղիկների վրա, թեկուզ՝ ոչ շատ թանկարժեք: Այդ տղամարդիկ կարող են նաև իրենց ձեռքերով ինչ-որ հետաքրքիր իրեր, հուշանվերներ ու բացիկներ պատրաստել, որոնք եւս կգրավեն կնոջ ուշադրությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ