Yerevan, 27.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


ՀՀ ՔԿ-ն կեղծիք է համարում Արշակ Գրիգորյանի դին ավտոտնակում հայտնաբերելու մասին տեղեկությունը

Society

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում է, որ օրաթերթերից մեկի տարածած տեղեկությունն առ այն, թե Շիրակի մարզի ինքնասպանություն գործած բնակիչ Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց ավտոտնակում և ոչ թե՝ նկուղում, կեղծիք է, և չի բխում գործի փաստական հանգամանքներից ու միտված է ստահոդ «տեղեկություններով» ապակողմնորոշելու հանրային կարծիքը և ստվերել վարույթն իրականացնող մարմնի աշխատանքը։

Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, որի տրամադրած հայտարարության մեջ նշված է. «Շիրակի մարզի բնակիչ Արշակ Գրիգորյանի ինքնասպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Կարևորելով ՀՀ քաղաքացիներին ստուգված և հավաստի տեղեկություն ստանալու իրավունքը՝ հայտարարում ենք, որ օրաթերթերից մեկի այսօր՝ սեպտեմբերի 28-ին, տարածած տեղեկությունն առ այն, թե Ա.Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց ավտոտնակում և ոչ թե՝ նկուղում, կեղծիք է, չի բխում գործի փաստական հանգամանքներից և միտված է ստահոդ «տեղեկություններով» ապակողմնորոշելու հանրային կարծիքը և ստվերել վարույթն իրականացնող մարմնի աշխատանքը։

Այսպես՝ երիտասարդի՝ հրազենային վնասվածքով բժշկական կենտրոն տեղափոխվելու մասին ահազանգն իրավապահ մարմիններն ստացել են Գյումրիի բժշկական կենտրոնից՝ 2016թ. սեպտեմբերի 20-ին։ Պարզվել է նրա ինքնությունը, որ նա հանդիսանում է Գյումրիի բնակիչ, 1990թ. ծնված Արշակ Գրիգորյանը, և ձեռնարկվել անհրաժեշտ անհետաձգելի քննչական գործողություններ՝ նրա հրազենային վնասվածք ստանալու հանգամանքները, դեպքի վայրը պարզելու ուղղությամբ։

Արդյունքում պարզվել է, որ Ա.Գրիգորյանին հրազենային վնասվածքով հայտնաբերել և բժշկական կենտրոն են տեղափոխել նրա հարազատները, ովքեր հարցաքննվել են։

Տուժածի հորաքրոջ որդու՝ Հ.Հարությունյանի ցուցմունքի համաձայն՝ Ա.Գրիգորյանի մարմինը հայտնաբերել է ինքը՝ նկուղում, մեջքի վրա ընկած, գլուխն արյունոտված: Անմիջապես կանչել է հարազատներին և Արշակի թևերի տակից բարձրացնելով՝ նրան դուրս բերել նկուղի մուտքի դռան մոտ, որտեղ մոտեցել է բարեկամուհին, և միասին Արշակին դուրս են բերել նկուղից։ Մոր ահազանգով տուն է եկել Արշակի եղբայրը, և միասին նրան  տեղափոխել են բժշկական կենտրոն։

Հ.Հարությունյանի ցուցմունքները հաստատվել են նաև տուժողի ընտանիքի անդամների ցուցմունքներով, նրանց կողմից նշված դեպքի վայրի՝ նկուղի զննության արդյունքներով, որտեղ հայտնաբերվել են արյան հետքեր, «Մակարով» տեսակի «ԼԱ 1948 Ր» գործարանային համարի ատրճանակ՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ և 1 գնդակ, նկուղի հողածած հատակով  անձին քարշ տալու հետքեր։ Վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ, առգրավվել են տուժուղի, ինչպես նաև նրան հայտնաբերած հարազատի հագուստները և քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել փորձաքննություններ, որոնց թվում՝ դատաբժշկական, դատամատնադրոշմային, դատակենսաբանական, դատաձգաբանական։

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը՝ վարույթն իրականացնող մարմինը պարբերաբար տեղեկություններ է տրամադրել և տրամադրում քննության արդյունքների մասին այն ծավալով, որքանի հրապարակումը չի խոչընդոտի գործի քննությանը՝ հարգելով անհատական տվյալների պաշտպանությունը։

Նախկինում ևս հայտարարվել է, որ Ա.Գրիգորյանը հրազենային վնասվածքով հայտնաբերվել է տան նկուղում. հանգամանք, որն առ այսօր նրա հարազատների կողմից կասկածի տակ չի դրվել։

Ակնհայտ է, որ լրատվամիջոցն իր ընթերցողներին է տրամադրում կեղծ տեղեկություններ։ Անընդունելի ենք համարում ողբերգական դեպքը անբարեխիղճ լրագրության արդյունքում շահարկումների առարկա դարձնելն ընդհանրապես։

Կից ներկայացնում ենք դեպքի վայրի՝ նկուղի զննության լուսանկարները»։

Отображается файл

 

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia