Ծնվել է Ռոլանդ Գասպարյանի առաջնեկը (լուսանկար)
LifestyleԵրգիչ Ռոլանդ Գասպարյանը և պարուհի Գայանե Հովհաննիսյանը ծնողներ են դարձել:
Առաջնեկի լույս աշխարհ գալու մասին լուրը հայտնել է երջանիկ հայրիկը:
Վերջինս իր Instagram-ում լուսանկար է հրապարակել՝ կատարելով հետևյալ գրառումը.
«Կյանքում շատ լավ զգացողություններ եմ ունեցել, բայց նման իսկական եւ օրգանական զգացմունք երբեք չեմ ունեցել: Ուրախությանս չափ ու սահման չկա… Աննկարագրելի զգացողություններ ունեմ, որ խոսքերով չեմ կարող արտահայտել… Շնորհակալ եմ տիեզերքին` նման պարգևի համար…»:
