Yerevan, 24.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


«100+1» համերգով եզրափակվեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը

Culture

ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «100+1» խորագրով համերգը, որին մասնակցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակա յնության հետ կապերի վարչությունից:

Համերգը վարեց ՀՀ վաստակավոր լրագրող Սարգիս Նաջարյանը: Հնչեցին Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Առնո Բաբաջանյանի, Էդուարդ Միրզոյանի, Մակար Եկմալյանի ստեղծագործությունները, որոնք կատարեցին Կարինե  Հելման-Գևորգյանը և Քրիսթեր Վիկմարկը  (Շվեդիա), Նարեն (Լիբանան), Սոսե Գրիգորյանը (Իսրայել), Ադել Ազրոյանը (Ռուսաստան),  Մարինա Բերբերյանը և Իռենա  Կոֆմանը (ԱՄՆ), Արամ Խորոզյանը (Սիրիա), Սար Սարգսյանը (Արցախ):

Ընթերցվեցին Պետրոս Դուրյանի, Վահան Թեքեյանի, Սիամանթոյի բանաստեղծությունները: Լիբանանից հայրենադարձված ասմունքող Հակոբ Գույումջյանը հանդիսատեսին ներկայացրեց Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:

Ստաֆանիա Թոփալյանը (Ճապոնիա) և Վահե  Թիլբյանը (Եթովպիա) կատարեցին 2015թ. Եվրոտեսիլում Հայաստանը ներկայացրած, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Մի ժխտիր» երգը:

Ելույթ ունեցավ Արարատյան Հայրապետական թեմի «Ծաղկազարդ» համույթը, քանոնահարուհի, ՀՀ ժողավրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Անահիտ Շահզադեյանը և այլք:           

Համերգի ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա նշեց. ««100+1»  համերգով եզրափակվեց «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը:

Այս միջոցառումը խորհրդանշում է հայ ժողովրդի վերընձյուղումը 101 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցողասպանությունից հետո: Այն կարևոր է ոչ միայն  հայությանը համախմբելու, այլև օտարազգի հանդիսատեսին մեր պատմությանը հաղորդակից դարձնելու առումով: Դրա վառ արտահայտությունն են նաև Շվեդիայից, Ճապոնիայից, Միացյալ Նահանգներից ժամանած օտարազգի արվեստագետները, ովքեր եկել են՝ իրենց մասնակցությունը բերելու «Իմ Հայաստան» փառատոնին: Շնորհակալ ենք այս զգացողությունների համար, շնորհակալ ենք, որ տխրության կողքին ուրախություն տեսանք, զոհերի հիշատ ակի կողքին՝ վերածնունդ, որ մղում է մեզ ապրելու, նոր մտահղացումների ու նպատակների իրագործման»:

Նախարարն ընդգծեց, որ 20-դարի սկզբին հայ ժողովրդին բաժին հասած եղերական իրադարձություններից 100 +1 տարի է անցել և չնայած հարվածը սոսկալի էր, իսկ հետևանքները` անչափելի` հայրենազրկում, ունեզրկում, հեռացում ազգային ավանդույթներից ու սովորույթներից՝ այնուհանդերձ հայ ժողովուրդը ապրեց, վերապրեց և ստեղծեց երկու անկախ պետություն՝ Հայաստանն ու Արցախը: «Այսօր մենք տոնում ենք մեր երկու պետությունների 25-ամյակը և վստահ ենք, որ ազգի հարատևությունը պայմանավորված է հայոց լեզուն, հավատն ու մշակույթը սրբորեն պահպանելու և սերնդե-սերունդ փոխանցելով: Նաև հայ երգի միջոցով Սփյուռքի մեր հայրենակիցները կարողացան պահպանել ազգային ինքնագիտակցությունը, հայ լինելու հպարտությունը, - նշեց ՀՀ սփյուռքի նախարարը՝ հավելելով, - հայ երգը համաշ­խար­հային զարգացումների հորձանուտում անփոխարինելի զենք է: Ուզում եմ հավատալ, որ այն` որպես հայի երազի, տեսիլքի և ցավի, ուխտի և պայքարի արտահայտման խոսափող, ոգևորում է, մղում նոր ծրագրերի` սնելով Հայրենիքից հեռու ապրող հայ սերունդների ազգային ինքնությունը, բազմապատկելով ազգային արմատների կենսուժը»:

Նախարար Հրանուշ Հակոբյանն իր խոսքի ավարտին բեղմնավոր գործունեություն և ստեղծագործական նոր նվաճումներ մաղթեց համահայկական փառատոնի և «100+1» համերգի մասնակիցներին: 

 

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts