Գիտնականները գտել են երիկամների քարերից ազատվելու լավագույն ուղին
LifestyleԱմերիկացի գիտնականները, կարծես թե, գտել են երիկամների քարերից ազատվելու լավագույն ուղին, որը բավական անսովոր ու մինչ այժմ չլսված տարբերակ է։
Հետազոտության արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ երիկամների քարերից կարելի է ազատվել ատրակցիոնների միջոցով։
Նշվում է, որ ատրակցիոններ նստելուց հետո երիկամների մանր քարերը դուրս են գալիս մոտ 60 տոկոս դեպքերում։
Հետազոտության համար օգտագործվել են մանեկեններ, որոնց նստեցրել են ատրակցիոններ։
Այս հետազոտության գաղափարն առաջացել է այն ժամանակ, երբ հայտնի է դարձել, որ Դիսնեյլենդի ատրակցիոններից մեկը նստելուց հետո ազատվել է երիկամների քարերից։
Նշվում է նաև, որ ատրակցիոնի առաջին նստարաններում նստելու դեպքում քարերի դուրս գալու հավանականությունը 16 տոկոս է, այնինչ հետևի նստարաններն առավել արդյունավետ են և քարերից ազատվելու հավանականությունը կազմում է 60 տոկոս։