Բրեդ Փիթը թմրանյութերի եւ ալկոհոլի քանակը ստուգող անալիզ է հանձնել
LifestyleԴարի ամուսնալուծության գործընթացը շարունակվում է: Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ջոլին մտադիր է ոչնչացնելՓիթին, TMZ պորտալը տեղեկացնում է, որ 52-ամյա դերասանը թմրանյութերի եւ ալկոհոլի քանակը ստուգող անալիզ է հանձնել:

Ընդ որում, դերասանը դա արել է կամավոր, որպեսզի կանխի մամուլում աստիճանաբար ավելի հաճախ շրջանառվող հարցերը, թե արդյոք նա թմրանյութերից եւ ալկոհոլից կախվածություն չունի:

Փիթն անալիզ էր հանձնել օդանավում տեղի ունեցած միջադեպից անմիջապես հետո, երբ բղավել էր 15-ամյա որդու՝ Մեդոքսի վրա: Փիթը խոստովանել է, որ հարբած է եղել:

ՀԴԲ-ն հետաքննել էր միջադեպը, եւ Փիթի դեմ լուրջ ոչինչ չէր գտել:
Անալիզի պատասխանները մամուլին հայտնի կլինեն եկող շաբաթ: