Ծառերի աճող արմատներից կամուրջներ Հնդկաստանում (լուսանկարներ)
Lifestyle
Հնդկաստանի Մեղալայա շրջանի անձրևային անտառների խորքերում կարելի է կամուրջներ գտնել, որոնք մարդկանց կողմից չեն ստեղծվել, այլ աճել են բնականորեն: Այս ապշեցուցիչ հսկայական կամուրջները առաջացել են կաուչուկատու ֆիկուս էլաստիկա ծառերի աճող արմատներից: Արմատների աճման ուղղության մեջ, իհարկե, մարդիկ իրենց դերն ունեցել են, սակայն այս կամուրջներն ամբողջությամբ ստեղծվել են աճող, կենդանի ծառերի արմատներից: Ժամանակի ընթացքում այս բնական կամուրջներն էլ ավելի են ամրանում` ծառերի արմատների հասունանալու հետ արդյունքում:








