Երևանում ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգումը էապես բարելավվել է
SocietyԵրևանի սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կարգը հաստատելու մասին Երևանի ավագանու որոշման համաձայն` վարչական բոլոր շրջաններում շարունակական բնույթ են կրում հարակից տարածքների բարեկարգման և խնամքի աշխատանքները:
Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի ավագանու համապատասխան որոշման պահանջների կատարման վերահսկման տեղեկատվական համակարգում ընդգրկված է հարակից ընդհանուր օգտագործման տարածքներ ունեցող 14.5 հազար օբյեկտ, այդ թվում՝ ոչ միայն տնտեսական գործունեություն իրականացնող, այլև պետական ու համայնքային նշանակության կառույցներ, որոնցից շուրջ 4500-ն ունեն նաև կանաչապատման համար նախատեսված տարածքներ:
Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը տեղեկացրել է, որ, ամենօրյա մշտական հսկողության շնորհիվ, այս տարի քաղաքապետարանի և վարչական շրջանների համապատասխան ստորաբաժանումների կողմից տարված աշխատանքների արդյունքներն արդեն զգալի են: