«Տոն տեխնոլոգիական հայության համար». «ԴիջիԹեք» միջազգային ցուցահանդեսը բացված է
EconomicsԵրևանում պաշտոնապես բացվեց «ԴիջիԹեք» ամենամյա տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսը:
Բացման խորհրդանշական կարմիր ժապավենը կտրեցին ՀՀ տրանսպորտի և կապի նորանշանակ նախարար Վահան Մարտիրոսյանը և Ucom ընկերության տնօրեն Հայկ Եսայանը:
Բացումից առաջ ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ «ԴիջիԹեք» ցուցահանդեսի այս տարվա հիմնական շեշտադրումները լինելու են կրթական, քանի որ առկա է լուրջ մասնագետների պակասի հետ: Նրա խոսքով` այս շեշտադրումներն առավել կարևորվում են ապրիլյան պատերազմից հետո:
Նախարար Մարտիրոսյանը վստահություն հայտնեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն աշխարհին ցույց տալու բան ունի: «Բացի նրանից, որ Հայաստանում մենք կազմակերպում ենք նման միջոցառումներ, մեր մասնագետները մասնակցություն են ունենում ՏՏ ոլորտի համաշխարհային համաժողովներին: Վստահ եմ, որ մենք դեռ նոր հաջողություններ կունենաք»,- ասաց նա:
«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսի ներքո անցկացվող 12-րդ ամենամյա ԴիջիԹեքմիջազգային ցուցահանդեսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 2-ը: Այն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
ԴիջիԹեք 2016-ը համախմբել է 120-ից ավելի տեղական և միջազգային ընկերությանը: Այս տարի Հնդկաստանը հանդես է գալիս որպես ցուցահանդեսի գործընկեր երկիր և ներկայացված է կոնսոլիդացված տաղավարով:
Ցուցահանդեսին մասնակցնում են նաև այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են՝ Keysight Technologies, VMware, PicsArt, Ucom, Joomag, VOLO, Festo, Rusbase, Monitis, IUNetworks, ArmSoft, Huawei ընկերությունները, Արմաթ, Թումո կրթական կենտրոնները և այլն:
ԴիջիԹեքի շրջանակում ռուսական GenerationS աքսելերատորի կողմից կանցկացվի մրցույթտեխնոլոգիական բոլոր ստարտափների համար: Կանցկացվի նաև «Նորարարության և գյուտարարության ֆորում»՝ ԱՐՓԱ-յի կողմից:
Եռօրյա տոներին կլինի նաև Robofest ռոբոտների շքերթ, որի շրջանակում ՀՀ մարզերում գործողմոտ 160 «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների լավագույն ներկայացուցիչները կցուցադրեն իրենց գիտելիքները և ձեռքբերումները ծրագրավորման ու ռոբոտաշինության ոլորտներում: Տեղի կունենա «Բաց խաղ» համակարգչային և բջջային խաղերի առաջնություն: Ցուցահանդեսի ամբողջական օրակարգին ծանոթանալու համար սեղմեք այստեղ: