Նալբանդյանը հանդիպել է Հայ Դատի և Ամերիկայի հայկական համագումարի անդամների հետ
SocietyՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 29-ին Վաշինգտոնում հանդիպում ունեցավ Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանի և Ամերիկայի հայկական համագումարի վաշինգոտնյան գրասենյակի ղեկավար Բրայան Արդունիի հետ։
Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Էդվարդ Նալբանդյանը զրուցակիցներին ներկայացրեց Միացյալ Նահանգներ իր այցելության և ունեցած հանդիպումների արդյունքները։
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայ Դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի գործունեության և առաջիկա ծրագրերի շուրջ։