ՀՀ ՊՆ-ն սերտորեն համագործակցում է ՏՏ ոլորտի ընկերությունների ու մասնագետների հետ
SocietyՀՀ պաշտպանության նախարարությունը սերտորեն համագործակցում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ու մասնագետների հետ: Այս մասին «ԴիջիԹեք» տեխնոլոգիական միջազգային ցուցահանդեսի ժամանակ նշեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի ն ախագահ Դավիթ Փախչանյանը:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների կողմից ոչ միայն կան առաջարկներ, այլև մենք սերտորեն համագործակցում ենք բարձր տեխնոլոգիաների կազմակերպությունների հետ: Կարող ենք ասել, որ կոնկրետ խնդիրների վրա ենք աշխատում, ունենք բավական լուրջ հաջողություններ:
Այդ հարցերի հետ կապված ՀՀ նախագահի այցելության վերջում մենք քննարկում ունեցանք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող ընկերությունների ներկայացուցիչների հետ»,-ասաց Դավիթ Փախչանյանը` ընդգծելով, որ ապրիլյան պատերազմից հետո տեղեկատվական տեխնոլոգիական ոլ որտի ընկերությունների հետ համագործակցության ուղղությամբ կա լուրջ առաջընթաց:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները, մտահոգված լինելով, ներուժ ու ժամանակ են ծախսում` ներկայացնելով նոր առաջարկներ:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների և ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշեց, որ ապրիլյան պատերազմը որոշակի դասեր տվեց, և այժմ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ու Պաշտպանության նախարարության համագործակցությունը նոր որակ է ստանում:
«Տեսանք, որ հակառակորդը բարձր տեխնոլոգիական զինատեսակ է օգտագործում: Դավիթ Փախչանյանի պաշտոնավարումից հետո աշխատանքները նոր որակ ստացան: Այժմ արդյունավետ համագործակցություն է ընթանում: Ունեցած արդյունքները ցուցադրեցինք նախագահին, ով իր գոհունակությունը հայտնեց: Աշխատում ենք հետևյալ ուղղություններով` անօդաչու թռչող սարքերի հայտնաբերում, այդ սարքերի խոցում, հարձակողական, կառավարվող զենքերի արտադրություն, գաղտնագրված կապ, զինված ուժերի կառավարում և այլն: Առաջին արդյունքներն արդեն կան»,-ասաց Կարեն Վարդանյանը: