Եվրոպայի լիգա. Տոտին՝ երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականը
SportՈւԵՖԱ-ն ներկայացրել է Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի խորհրդանշական հավաքականը: Թիմում տեղ է գտել նաեւ Հռոմի «Ռոմայի» 40-ամյա ավագ Ֆրանչեսկո Տոտին, որը ռումինական «Աստրայի» դեմ խաղում (4:0) դարձել էր 2 գոլային փոխանցման հեղինակ:
Դարպասապահ. Բոյ Վետերման(ԱՊՕԵԼ):
Պաշտպաններ. Կուկո Մարտինա(«Սաութհեմփթոն»), Բենեդիկտ Հյովեդես («Շալկե»), Դոմենիկո Կրիշիտո («Զենիթ»):
Կիսապաշտպաններ. Լեոն Բեյլի(«Գենկ»), Մարսելո Դիաս («Սելտա»), Վացլավ Կադլեց («Սպարտա»), Մարկո Շենբահլեր («Ցյուրիխ»):
Հարձակվողներ. Ֆրանչեսկո Տոտի («Ռոմա»), Ժոազինյո («Կրասնոդար»), Կիարան Կիլդաֆ («Դանդոլկ»):