Իտալական աղցան՝ խոզապուխտով, պանրով ու բանջարեղենով
LifestyleԱնհրաժեշտ են՝
խոզապուխտ՝ 300 գրամ,
լոլիկ՝ 2 հատ,
բուլղարական պղպեղ՝ 2 հատ,
մակարոն՝ 400 գրամ,
պահածոյացված եգիպտացորեն՝ 300 գրամ,
պանիր՝ 200 գրամ,
մայոնեզ՝ ըստ ճաշակի:
Պատրաստման եղանակը.
Մակարոնը եփեք նախապես աղ լցրած ջրի մեջ, հետո քամեք և թողեք՝ սառի: Լոլիկը, խոզապուխտն ու պղպեղը կտրատեք հավասարաչափ, պանիրն անցկացրեք խոշոր քերիչով: Այդ ամենը խառնեք՝ վրան մայոնեզ ավելացնելով: Անուշ լինի: