Yerevan, 27.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Գեղարքունիքի մարզի 3 դպրոցների ռազմագիտության դասասենյակներն անվանակոչվեցին հերոս զինծառայողների անուններով

Society

Գեղարքունիքի մարզից Ապրիլյան հերոսամարտերում իրենց անունը փառքով պսակեցին բազմաթիվ հայորդիներ, որոնցից ինը զոհեցին իրենց կյանքը հայրենիքի պաշտպանության դիրքերում: Նրանց անունները դպրոցական մանկավարժական խորհուրդների որոշմամբ այսուհետեւ կրում են ռազմագիտության դասասենյակները, ուր ստեղծվել են նաեւ նրանց պատվին բացված Փառքի անկյունները: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ բոլոր դասասենյակների անվանակոչությունները կատարվել են հանդիսավորությամբ, որոնցից 6-ը՝ սեպտեմբերի առաջին, երեքը՝ վերջին շաբաթների ընթացքում: Ոգեկոչման եւ անվանակոչությունների հերթական միջոցառումներն ավարտվեցին  Փոքր Մասրիկ, Գեղամասար եւ Արեգունի համայնքների միջնակարգ դպրոցներում, որտեղ  ռազմագիտության դասասենյակները դպրոցների մանկավարժական խորհուրդների որոշմամբ կրեցին Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողներ Վրեժ Սարգսյանի, Կորյուն Հարությունյանի եւ Հա րություն Աբրահամյանի անունները: Վերոնշյալ դպրոցներում դասասենյակների անվանակոչություններն ընթացան հանդիսավոր պայմաններում, որոնց մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Գարիկ Բադալյանը, համայնքների ղեկավարներ, մանկավարժներ ու աշակերտներ: Հրավիրված էին զոհված հերոսների ծնողներն ու հարազատները: Անվանակոչության միջոցառումները վերածվեցին  հայրենասիրության, արիության բաց դասերի, որոնք ներկայացրեցին դպրոցների տարբեր դասարանների աշակերտները: Նախնակն զինվորական պատրաստության դասասենյակներում ստեղծված էին հերոսների Փառքի անկյուններ, որտեղ  տեղադրված էին նրանց պարգեւները, անձնական իրեր ու լուսանկարներ: Աշակերտները ներկայացրեցին իրենց հերոսացած ավագ ընկերների կենսագրական տվյալները, խոսեցին նրանց անձնազոհության մասին:

«Դպրոցներում նման դասասենյակների առկայությունը կարեւոր նշանակություն ունի մատաղ սերնդի հայրենասիրական դաստիարակության համար: Մենք խոնարհվում ենք հայրենիքի համար արյուն թափած  հերոս տղաների հիշատակի, նրանց ծնողների  եւ զավակների առջեւ: Թող մեր երկրում  այսուհետ թեւածի միայն խաղաղությունը, եւ ոչ մի սերունդ այլեւս չտեսնի պատերազմ ու կորուստ»,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Կարեն Հակոբյանը: Առավել հուզված էին հերոսների ծնողները:

«Հայրենիքի պաշտպանությունը նրա համար ամենաառաջնային տեղում էր, ես միշտ նրան ասում էի՝ որդի՛ս, նախ՝ հայրենիք, ապա՝ ընտանիք: Այդպես էլ վարվեց, առաջնահերթությունը տվեց հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Աստծով ենք մխիթարվում, մարդկանցով ենք մխիթարվում, ովքեր մեր կողքին են ու մեկ էլ իմ հերոս որդուս երեք զավակներով, որոնք մեզ ստիպում են, որ շարունակենք ապրել»,- ասաց Հարություն Աբրահամյանի հայրը՝ Արեգունի համայնքի բնակիչ, Արցախյան ազատամարտի մասնակից Հովհաննես Աբրահամյանը: «Մի կողմից՝ ցավը մեծ է, մյուս կողմից՝ հպարտություն եմ ապրում, որ այդպիսի որդի եմ ունեցել: Էսօր մեր բոլորի պարտքն է՝ պաշտպանել մեր հայրենիքը: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այսօր մեր կողքին են, շնորհակալ եմ այն մարդկանց, որոնց շնորհիվ մեր ազգը մի բռունցք դարձավ, եւ թշնամին հասկացավ, որ այլեւս առաջ գնալու տեղ չունի: Որդիս մի զավակ է թողել, որին պետք է պահենք, մեծացնենք ու դաստիարակենք այն  ոգով, ինչպիսին նրա հայրն է ունեցել»,- նշեց հերոս զինծառայող  Վրեժ Սարգսյանի հայրը՝ Փոքր Մասրիկ գյուղի բնակիչ Վարդան Սարգսյանը: «Կորյունը դեռ փոքր հասակից աչքաբաց էր, ուշիմ, խելացի, շատ էր սիրո ւմ մեխանիզմները, եւ Հայոց բանակում շատ արագ տիրապետեց տանկիստի մասնագիտությանը: Ապրիլյան քառօրյա մարտերի ընթացքում նա իր ծառայակիցների հետ անսասան կանգնեց հայրենիքի պաշտպանության դիրքերում: Այս սենյակում դրված են մեր սիրելի Կորյունի զինվորական իրերը, պարգեւները, որոնք մեզ ու գալիք սերունդներին կհիշեցնեն մեր հերոս տղայի մասին»,- նշեց Գեղամասար գյուղի բնակիչ, Կորյուն Հարությունյանի հորեղբայր Վրեժ Հարությունյանը:

Խոսրով Խլղաթյան

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia