Նավթի գները նվազել են
EconomicsՆավթի համաշխարհային գներն այսօր առավոտյան նվազել են Լոնդոնի և Նյու Յորքի աեևտրի էլեկտրոնային բորսաներում։ Ինչպես տեղեկացնում է rosbalt.ru-ն, Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը իջել է 0,46 տոկոսով՝ հասնելով 1 բարելի դիմաց 49,37 ՄԱՆ դոլարի։ Նույն ժամանակահատվածում WTI տեխասյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի Nymex բորսայում նվազել է 0.69 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 47.50 ԱՄՆ դոլար։ Հիշեցնենք, որ 2 օր առաջ Ալժիրում տեղի ունեցած OPEC-ի անդամ պետությունների ոչ պաշտոնական հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել նավթի արդյունահանման ծավալները կրճատելու մասին։ Այժմ այդ երկրները կարդյունահանեն օրական 32.5-33 մլն բարել նավթ։