Նոր մանրամասներ՝ Արագածոտնի մարզում իբրև արջի կողմից առևանգված, տանից փախած հարսի գործից
SocietyShamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Ապարանի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արմեն Սեդրակյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ սեպտեմբերի 28–ին Արագածոռնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակչուհի, 20-ամյա Հրանուշ Եղիազարյանի անհետացման դեպքի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը գյուղ ժամանած ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցները Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանի գլխավորությամբ առեղծվածային պայմաններում անհետացած Հ. Եղիազարյանի տանը հայտնաբերել էին նամակ-երկտող, որտեղ նա իր անհետացման պատճառում մեղադրել էր գյուղի բնակիչներից մի քանիսին:
Նյութերի նապապատրաստման ընթացքում պարզվել է որ նրա կողմից նշված անձինք ոչ մի առնչություն չեն ունեցել նրա անհետացման հետ, նույնիսկ չեն իմացել, որ Հրանուշը այդ քայլին է դիմելու:
Երբ հաջորդ օրը Ապարանի ոստիկանները Հրանուշին հայտնաբերում են Երևանում և տեղափոխում ոստիկանության Ապարանի բաժին, վերջինս խոստովանում է, որ ինքը անկապ տեղն է մարդկանց անունները նշել, որպեսզի մարդիկ ընկնեն մոլորության մեջ:
Շարունակությունը՝ այստեղ