ՊՍԺ-ն հաղթեց Կավանիի դուբլի շնորհիվ
SportՖուտբոլի Ֆրանսիայի առաջնության 8-րդ տուրում ՊՍԺ-ն Էդինսոն Կավանիի դուբլի շնորհիվ տանը 2:0 հաշվով հաղթեց «Բորդոյին»: Ուրուգվայցի հարձակվողը 2 գոլերը խփեց առաջին խաղակեսում եւ 8 գոլով միանձնյա գլխավորեց ռմբարկուներից ցուցակը:
ՊՍԺ-ն 16 միավորով երկրորդն է եւ մեկ միավոր զիջում է առաջատար «Նիցային», որը մեկ խաղ պակաս է անցկացրել:
Ֆրանսիայի առաջնություն, 8-րդ տուր
ՊՍԺ - «Բորդո»՝ 2:0
Էդինսոն Կավանի, 3, 31