Կուարեժման առաջ է անցել Ռոնալդուից
SportՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքն ամփոփել է Չեմպիոնների լիգայի խաղային շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքները:
Ձայների 41 տոկոսն է ստացել եւ առաջին հորիզոնականն է զբաղեցրել «Բեշիկթաշի» ֆուտբոլիստ Ռիկադո Կուարեժման: Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն 31 տոկոս ձայներով երկրորդ տեղում է:
Լավագույն եռյակը եզրափակում է «Յուվենտուսի» հարձակվող Պաոլո Դիբալան (12 տոկոս):