Yerevan, 17.April.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայաստանը բացում է իր դռները համաշխարհային կապիտալի առաջ…

Politics

Երբ Կարեն Կարապետյանը նշանակվեց ՀՀ վարչապետ, խոսակցություններն այն մասին, որ շուտով ականատես ենք դառնալու Հայաստանի, այսպես ասած, լիակատար ռուսիֆիկացմանն, աննախադեպ կերպով սկսեցին ակտիվանալ:Վերլուծաբանների բացարձակ մեծամասնությունը կարծիք էր հայտնում, որ Կարապետյանի թիվ մեկ խնդիրը դառնալու է Հայաստանը, պատկերավոր ասած, արտաքին՝ արևմտյան աշխարհից կտրելն ու այն ընդմիշտ ու անվերադարձ հիմունքներով Ռուսաստանի կցորդը դարձնելը, ինչի համար էլ, խոշոր հաշվով, ՌԴ կադրը համարվող Կարապետյանը նշանակվել էր Հայաստանի վարչապետ: Այն ժամանակ թվում էր, թե նման կարծիքներն ամենևին էլ չէին կարող լինել զերծ ճշմարտությունից, ու դրանցում առկա է ռացիոնալիզմի համապատասխան չափաբաժին, մանավանդ, որ ակնհայտ էր՝ հայաստանյան ներքին զարգացումները տեղի էին ունենում աշխարհաքաղաքական գերլարված պայմաններում, երբ համաշխարհային երկու կարևորագույն ուժային կենտրոնները միմյանց դեմ կենաց–մահու պայքար էին մղում՝ երկրագնդի այս կամ այն տարածաշրջանում հաստատվելու համար:

Պարզվում է, սակայն, որ այսօրինակ գնահատականները, չնայած իրենց ճշմարտանմանությանը, հեռու են իրական լինելուց, քանի որ դատելով վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններից ու դրանց ընդհանուր տրամաբանությունից՝ արդեն իսկ կարելի է հաստատապես պնդել, որ Կարապետյանի մտահորիզոնն ու պլանները շատ ավելի լայն են, քան կարող էր թվալ առաջին հայացքից:

Ինչպես հայտնի է, օրերս վարչապետը հյուրընկալել էր ֆրանսիական «Կրեդիտ Ագրիկոլ» ՓԲԸ-ի միջազգային մանրածախ և առևտրային ծառայությունների ղեկավար Մարկ Օպենհեյմի գլխավորած պատվիրակությանը: Իսկ բանակցությունների թեման ֆրանսիական ընկերության ու Հայաստանի միջև փոխգործակցության ընդլայնմանը վերաբերող ասպեկտների ու համապարփակ խնդիրների քննարկումն էր։ Կարապետյանն իր օտարերկրյա հյուրերի հետ խոսելիս էապես կարևորել էր ֆրանսիական կապիտալի ներհոսքը հայաստանյան տնտեսություն՝ իր կողմից պատրաստակամություն հայտնելով անել ամեն հնարավորն ու անհնարինը՝ ներդրումային բարենպաստ դաշտ ապահովելու արևմտյան կապիտալի համար Հայաստանում:

Իսկ, ահա, սեպտեմբերի 30-ին էլ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանն, ընդունելով «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներից կազմված պատվիրակությանը, միանգամայն հավանական էր համարել փոխգործակցությունը հատկապես «EU-ASIA Business Finance Centre» միջազգային հոլդինգի հետ, որը, ինչպես պարզ է դառնում, կոմնակից է «Նաիրիտի» ամբողջական վերագործարկմանն՝ ի տարբերություն ռուսական ընկերությունների, որոնք գործարանի մասնակի վերագործարկման կողմնակիցներ են:

Եվ ուրեմն՝ ի՞նչ է այս ամենից հետևում: Վստահաբար կարող ենք պնդել, որ Կարապետյանը, որպես իր թիվ մեկ պարտականություն վարչապետի պաշտոնում, դիտարկում է Հայատանում ներդրումների համար անհրաժեշտ բարենպաստ միջավայրի ձևավորումն ու երկրի բաց լինելը ոչ միայն ռուսական, այլև համաշխարհային կապիտալի առաջ՝ համարելով սա միակ գործուն միջոցը լճացած ու վաղուց մամռակալած տնտեսությունը ճահճից դուրս բերելու համար: Ասել կուզի՝ Կարապետյանի համար փողն աշխարհաքաղաքականություն չի ճանաչոմ, կապիտալը չի ենթակվում քաղաքական օրենքներին:

Անկասկած է՝ ճիշտ բանաձևերի կիրառման պարագայում երկրի տնտեսության աշխուժացման հարցը կարելի կլինի լուծել ամենևին էլ ոչ երկարաժամկետ հեռանկարում, քանի որ համաշխարհային հանրությունը երբեք էլ չի թաքցրել, որ պատրաստ է Հայաստանում համապատասխան կապիտալի ներդրումներ անել, եթե, իհարկե, կառավարության կողմից լինեն հստակ երաշխիքներ ու ստեղծվեն բարենպաստ պայմաններ՝ բիզնես ծավալելու ու աշխատելու. ուղղությունը, կարծես, ճիշտ է ընտրված…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia