Անչելոտի. Անհանգստանալու ոչինչ չկա
SportՄյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Բունդեսլիգայի 6-րդ տուրի՝ «Քյոլնի» հետ խաղի մասին (1:1):
«Մինչեւ առաջին խաղակեսի ավարտը մենք վերահսկում էինք խաղը, այնուհետեւ «Քյոլնը» սկսեց ավելի լավ գործել: Կարող էինք վերջին րոպեներին հաղթանակի հասնել, թեպետ, մրցակիցը եւս հնարավորություններ ունեցավ:
Մենք հիսթափված ենք, բայց անհանգստանալու ոչինչ չկա: Պետք չէ մոռանալ, որ մրցաշրջանի սկիզբը «Բավարիան» շատ լավ է անցկացրել:
Վերջին երկու խաղերը չստացվեցին, բայց ես վստահ եմ իմ խաղացողների վրա», - Անչելոտիի խոսքերն է մեջբերել «Բավարիայի» պաշտոնական կայքը: