ՏԻՄ ընտրությունների կապակցությամբ ՄԻՊ աշխատակազմն աշխատում է լիարժեք ռեժիմով
SocietyՀայաստանում հոկտեմբերի 2-ին ընթացող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շրջանակներում քվեարկության կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանին (ՄԻՊ) օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում արձանագրվող խախտումներնի արձագանքելու նպատակով Պաշտպանի աշխատակազմն աշխատում է լիարժեք ռեժիմով:
Այս մասին տեղեկացրեց Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը՝ հավելելով. «Պաշտպանի հանձնարարությամբ հերթապահ աշխատանքային խմբեր են գործուղվել Գյումրի և Վանաձոր քաղաքներ:
Այս պահին ուսումնասիրվում են թեժ գծի հեռախոսահամարի և ԶԼՄ-ների միջոցով ստացած հաղորդումներում քվեարկության ընթացքին առնչվող տեղեկությունները, որոնց մասին մանրամասն տեղեկություններ կհայտնվեն ավելի ուշ»: