Զիդանը խոսել է Մոդրիչի, Մարսելոյի եւ Կոենտրաուի վնասվածքների մասին
SportՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է թիմում վնասվածք ստացած ֆուտբոլիստների մասին:
«Վնասվածք ստացած Մոդրիչին կփոխարինի Իսկոն: Լուկան մեկ ամսով շարքից դուրս է մնացել: Ինչ վերաբերվում է Իսկոյին, ապա նա կարեւոր խաղացող է «Ռեալի» համար:
Կոենտրաու մարզավիճակ է հավաքում: Նա լավ աշխատանք է կատարել վերջին երեք շաբաթների ընթացքում, բայց մենք չենք պատրաստվում ռիսկի տակ դնել նրա առողջությունը: Ֆաբիուն բաց է թողել հինգ ամիս, երբ նա պատրաստ լինի, այն ժամանակ էլ կվերադառնա «Ռեալ» եւ իր հավաքական:
Մարսելոն աստիճանաբար ապաքինվում է: Հուսով եմ հավաքականների խաղերի հետ կապված դադարից հետո նա կվերադառնա:
Բենզեման խնդիրներ ունի իր մարզչի հետ: Նա շատ կարեւոր ֆուտբոլիստ է մեզ համար, բայց ես չեմ ցանկանում խոսել նրա՝ հավաքական չհրավիրվելու մասին», - Զիդանի խոսքն է մեջբերել football-espana.net-ը: