Դիտորդը Գյումրում ընտրատեղամասում արձանագրել է կոտրված կապարակնիքով քվեատուփ
SocietyԳյումրիում ՏԻՄ ընտրությունների՝ «Ֆոտոն» վարժարանում տեղակայված թիվ 34/08 ընտրատեղամասում «Ռեալ Էլեքշն» կազմակերպության դիտորդն արձանագրել է քվեատուփի կոտրված կափարակնիք:
Ինչպես տեղեկացրեցդիտորդը՝ Լուսինե Հայրապետյանը, ինքը տեղամաս է եկել դրա բացվելուց մոտ մեկ և կես ժամ անց, երբ արդեն ստուգված էր քվեատուփը, և խախտման մասին պարզել է պատահական:«Նստած էի քվեատուփի մոտ, երբպատահական ձեռքս կպավ քվեատուփին ևտեսա, որ տուփի կափարիչը շատհեշտությամբ բացվում է: Բնականաբար,արագ կանչեցի հանձնաժողովինախագահին, խնդրեցի, որ մատյանումգրանցեն այդ ամենը: Դժվարությամբ, բայցայդ խախտումն արձանագրվեց, որից հետո քվեատուփը հատուկ կնքված թղթերովփակվեց: Հիմա արդեն քվեատուփը փակ է,բայց մի քանի ժամ, փաստորեն այն բաց է եղել»,- նշեց դիտորդը:
«Արմենպրես»-ի հետ զրույցի ժամանակ տեղամասի նախագահն ևս հաստատեց այդ փաստը: «Առավոտյան մենք չէինքնկատել, որ այն կոտրված է եղել՝ դրոշմակնքել ենք, դիտորդներն ու վստահված անձիք տեսել են, որ արկղը դատարկէ եղել: Ավելի ուշ «Ռեալ Էլեքշն» կազմակերպության դիտորդը նկատեց»,- նշեց տեղամասի նախագահ ԹագուհÕ « Կոստանյանը:
Ի դեպ, այն, որ առավոտյան քվեատուփը դատարկ է եկել, վստահեցրին նաև մի քանի դիտորդներ ու վստահված անձինք։
Արմենուհի Մխոյան