«Քաղաքացի դիտորդ». Այս պահի դրությամբ շուրջ 181 խախտում է արձանագրվել
SocietyԱյսօր՝ հոկտեմբերի 2-ին Հայաստանի մի շարք համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում, ժամը 20-ի դրությամբ, 181 խախտում է արձանագրվել: Նման տեղեկություն է հրապարակել «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը:
Նախաձեռնությունը հետեւյալ խախտումներն է արձանագրել. դիտորդի/ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի կամ հանձնաժողովի անդամի իրավունքների խախտում/աշխատանքների խոչընդոտում կամ գրանցամատյանում նրանց չգրանցում, ավելի քան 15 ընտրողի միաժամանակյա ներկայություն տեղամասում, այլ կողմնակի` վկայական չունեցող անձանց եւ/կամ նույն կազմակերպությունից մեկից ավելի անձանց ներկայություն տեղամասում, քվեարկության գաղտնիության խախտում, ընտրացուցակի հետ կապված խնդիրներ, ընտրողին օգնելու կարգի խախտում եւ այլն:
Հիշեցնենք, որ այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի եւ Սյունիքի 375 համայնքներում, իսկ Գյումրիում եւ Վանաձորում՝ ավագանու: