Մոսկվայում դպրոցական աղջկա սպանության կասկածյալ 22-ամյա ուսանողն ինքնասպան է եղել
SocietyՄոսկվայում հայտնաբերված աղջկա ենթադրյալ սպանողն ինքնասպանություն է գործել։ Այս մասին РИА Новости-ին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի մայրաքաղաքային բաժնի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան:
«Սպանության վայրի մոտակայքում հայտնաբերվել է կասկածյալի մարմինը: Նա ինքնասպանություն է գործել»,- պատմել է Իվանովան: Նրա խոսքերով` երիտասարդը Մոսկվայում սովորող ուսանող է եղել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մոսկվայի Ստրոգինո թաղամասում գտնվող «Янтарь» մարզադաշտում հայտնաբերվել էր պարանոցի հատվածում դանակային վերքով 15-ամյա աղջկա դիակ:
Gazeta.ru-ն հայտնել է, որ կիրակի օրվա երկրորդ կեսին հայտնի է դարձել սպանության մեջ կասկածվող երիտասարդի ձերբակալման մասին:
«Մարդասպանը 22-ամյա երիտասարդ է»,- հաղորդել է իրավապահ մարմինների աղբյուրը:
Աղբյուրի տվյալներով` սպանության պատճառը հարբած կասկածյալի և աղջկա միջև ծագած տարաձայնություններն են եղել: