Լեւոն Արոնյանի հաղթանակից հետո Տալի հուշամրցաշարն ունեցավ նոր առաջատար
SportՄոսկվայում շարունակվողշախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարը 6-րդ տուրի արդյունքում ունեցավ նոր առաջատար, որը ռուս Յան Նեպոմնյաշչին է:
6-րդ տուրում հոլանդացի Անիշ Գիրին սեւերով 34-րդ քայլումպարտվեց Լեւոն Արոնյանին եւ 4 միավորով նահանջեց երկրորդ տեղ: Յան Նեպոմնյաշչին սպիտակներով հաղթեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին եւ, վաստակելով 4.5 միավոր, դարձավ միանձնյա առաջատար:
5 անընդմեջ ոչ ոքիներից հետո առաջին հաղթանակը տարած Լեւոն Արոնյանը վաստակել է 3.5 միավոր եւՎիշվանաթան Անանդի ու Վլադիմիր Կրամնիկի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը:
Հոկտեմբերի 3-ին Տալի հուշամրցաշարում հանգստյան օր է: Հոկտեմբերի 4-ին կայանալիք 7-րդ տուրում հայկական շախմատի առաջատարը սեւերով կխաղա ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ:
Միխայիլ Տալի հուշամրցաշար, 6-րդ տուր
Լեւոն Արոնյան (Հայաստան) - Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 1:0
Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել)՝ 1:0
Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան) - Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)՝ 0.5:0.5
Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան) - Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան)՝ 1:0
Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Լի Չաո (Չինաստան)՝ 1:0
Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Նեպոմնյաշչի՝ 4.5 միավոր, Գիրի՝ 4, Արոնյան, Կրամնիկ, Անանդ՝ 3.5-ական, Սվիդլեր, Չաո՝ 3-ական, Մամեդյարով՝ 2.5, Տոմաշեւսկի՝ 2, Գելֆանդ՝ 0.5: