Գարեթ Սաութգեյթը հրապարակել է Անգլիայի հավաքականի կազմը
SportՖուտբոլի Անգլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Գարեթ Սաութգեյթը հրապարակել է թիմի կազմը Մալթայի (հոկտեմբերի 8) եւ Սլովենիայի (հոկտեմբերի 11) դեմ աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի խաղերի համար, հայտնում է TheFA-ն:
Դարպասապահներ. Ֆրեյզեր Ֆորստեր («Սաութհեմփթոն»), Ջո Հարթ («Տորինո»), Թոմ Հիթոն («Բարնլի»):
Պաշտպաններ. Ռայան Բերտրան(«Սաութհեմփթոն»), Գարի Կեյհիլ («Չելսի»), Ֆիլ Ջագելկա («Էվերտոն»), Գլեն Ջոնսոն («Սթոք Սիթի»), Դենի Ռոուզ, Քայլ Ուոլքեր (երկուսն էլ՝ «Տոտենհեմ»), Քրիս Սմոլինգ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջոն Սթոունս («Մանչեսթեր Սիթի»):
Կիսապաշտպաններ. Դելե Ալի, Էրիկ Դայեր (երկուսն էլ՝ «Տոտենհեմ») Ջորդան Հենդերսոն («Լիվերպուլ»), Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլեն («Արսենալ»), Ուեյն Ռունի, Ջեսի Լինգարդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Մայքլ Անտոնիո («Վեստ Հեմ»), Ռահիմ Ստերլինգ («Մանչեսթեր Սիթի»):
Հարձակվողներ. Թեո Ուոլքոթ («Արսենալ»), Մարկուս Ռեշֆորդ («Մանչեսթեր Յունայթեդ»), Դանիել Սթարիջ («Լիվերպուլ»), Ջեյմի Վարդի («Լեսթեր»):