«Բանանց» ֆուտբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի
Sport«Բանանց» ֆուտբոլային ակումբի ղեկավարության կողմից ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Արթուր Ոսկանյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, վերջինս զբաղեցնում էր «Բանանց-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնը:
40-ամյա մասնագետը իր հարուստ ֆուտբոլային կարիերան ավարտել է «Բանանց»-ի կազմում՝ երևանյան ակումբի կազմում հանդես գալով 2009-2011 թվականներին:
Արթուր Ոսկանյանը գլխավորում էր «Բանանց-2»-ը, որն ընթացիկ առաջնությունում 100-տոկոսանոց արդյունք է ցույց տալիս՝ Առաջին խմբի յոթ խաղերում տանելով յոթ հաղթանակ:
Նա նաև Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչն է: