Yerevan, 27.January.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ժամանակակից կրթական պարադիգման ուղղորդված է դեպի գիտելիքահեն և մշակութային զարգացում. Լևոն Մկրտչյան

Society

 ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների 4-րդ համագումարին, որին ներկա են եղել անդամ պետությունների   կրթության ոլորտի ղեկավարներ: Համագումարին ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ Պետական դումայի փոխնախագահ Վալենտինա Մոտվիյենկոն: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Հանդես գալով համագումարում՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը  մասնավորապես նշել է. «Հասարակությունում կրթության դերի ու տեղի հստակեցումը մշտապես  հրատապ խնդիր է եղել, որը քննարկվել է քաղաքակրթության զարգացման բոլոր փուլերում: «Կրթության փիլիսոփայություն» հասկացության վերաիմաստավորումն առավել սուր է 21-րդ դարում: Ժամանակակից կրթական համակարգերն արտահայտում են հասարակությունում լայնածավալ որակական փոփոխություններ և բախվում են այն նույն  հակասություններին` ինչին բախվում է  հենց ողջ հասարակությու նը»: Պատմական էքսկուրս անցկացնելով անկախության 25  տարիներով՝ նախարար Լևոն Մկրտչյանը շեշտել է, որ կրթության ոլորտը Հայաստանում դժվար շրջան է ապրել. «Մի կողմից  պայմանավորված աշխարհաքաղաքական իրադարձություններով, մյուս կողմից` սեփական ազգային համակարգի կայացմամբ մեր երկիրը զարգանում էր բարդ քաղաքական և տնտեսական պայմաններում` 1988 թվականի ահավոր երկրաշարժը, որն ավերեց հանրապետության տարածքի 30 տոկոսը, Թուրքիայի կողմից շրջափակումը, Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ռազմական ագրեսիան, Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի ջարդերը և խոշտան գումները վերապրած հայ փախստականների հսկայական հոսքերը: Կրթության ընդհանուր որակի անկման գործընթացների կանխման համար պետք էր ստեղծել հասարակության զարգացման և կրթական պարադիգմաների ամբողջական  հայեցակարգ»,- նշել է Լևոն Մկրտչյանը:  90-ականների վերջը և 2000-ականների սկիզբը, երբ մշակվել է ազգային կրթական ծրագիրը,  համարելով բեկումնային՝  ԿԳ նախարարը ձևակերպել է կրթության զարգացման այսօրվա ձևաչափը. «Ժամանակակից կրթական պարադիգման ուղղորդված է դեպի նոր սերնդի գիտելիքահեն և մշակութային զարգացում, իսկ կրթության կառուցողակա հիմքը` հումանիզմի, ժողովրդավարության և կրթության հեռանկարների գաղափարախոսություն: Հնարավոր չէ, այս ամենը պատկերացնել առանց մեր երկրների կրթական  հասարակությունների միջև ինտեգրացիոն գործընթացների նոր ընկալման զարգացման հեռանկարների»:

Անդրադառնալով համագործակցության քսանհինգ տարիներին,  նախարար Լևոն Մկրտչյանը նշել է.«Մենք կարող ենք ասել, որ ծնվել և մեծացել է առաջին հետխորհրդային սերունդը, որն ունի սեփական գաղափարները, սեփական փորձը և աշխարհընկալումը:Վստահ եմ, որ այժմ` երկու տասնամյակ անց, անհրաժեշտ է արժանին մատուցել այն քաղաքական և հասարակական գործիչներին, ովքեր իրենց մեջ ուժ գտան կանխել ԽՍՀՄ փլուզման չվերահսկվող պայթյունը և սկսեցին նոր որակի համագործակցության կառուցումը»: 

ՀՀ ԿԳ նախարարի ընդգծմամբ՝  այդ ընթացքում մեծ դեր են խաղացել կրթության գործիչները, որոնք անտեսելով ծանրագույն պայմանները, շարունակել են կատարել իրենց մարդկային և մասնագիտական պարտքը:

Համագումարի ընթացքում ԱՊՀ «Կրթության գերազանցիկ»   մեդալով Հայաստանի կողմից պարգևատրվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, Սիսիանի ավագ դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանը, Պլեխանովի անվան տեխնիկական համալսարանի երևանյան մասնաճյուղի դասախոս Գայանե Յազիչյանը,Ֆիզմաթ դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Նիկիտա Պողոսյանը և Հայաստանի ռուսաց լեզվի և գրականության ասոցիացիայի նախագահ Լիլյա Բալասանյանը:
Համագումարն անցկացվում է «Նորարարությունները ժամանակակից կրթական միջավայրի որակի ու  մատչելիության բարելավման գործոն  ԱՊՀ անադամ պետություններում»  խորագրի ներքո:  

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of DirectorsAxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia