«Վոլվոյի» վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային
SocietyNEWS.am-ը գրում է.
Վանաձորի Վարդանանց փողոցի թիվ 116 հասցեի մոտ, հոկտեմբերի 2-ին, ժամը 18.30-ին, «Վոլվո» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տղան մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: