Հայաստանից Հալեպ է ուղարկվում հագուստ, կոշիկ, դեղորայք, շաքարավազ, պահածոներ
SocietyՀայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող ինքնաթիռները պատրաստվում են թռիչքի: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Նրա խոսքով` պատվիրակության կազմում է նաեւ Սփյուռքի նախարարության Մերձավոր եւ Միջին արեւելքի հայ համայնքներ ի վարչության պետ Լեւոն Անտոնյանը:«Հումանիտար օգնությունը նախատեսված է հալեպահայերի համար: Մենք այս պահին գտնվում ենք օդանավակայանում եւ դեռ պարզ չէ, թե ինքնաթիռը երբ կուղեւորվի: Ամենայն հավանակությամբ, այն վայրէջք կկատարի Լաթաքիայում»,-ասաց Անտոնյանը:
Նախատեսվում է հալեպահայերին առաջին անհրաժեշտության պարագաներ տանել` հագուստ, կոշիկ, դեղորայք, ծխախոտ, շաքարավազ, պահածոներ եւ այլն: Սիրիա հումանիրտար օգնություն հասցրած պատվիրակությունը Հայաստան կվերադառնա հոկտեմբերի 7-ին:
Սիրիայում, չնայած հաստատված հրադադարին, շարունակվում են ռազմականգործողությունները: Ռմբակոծությունների թիրախում նաեւ հայաշատ թաղամասերն են: Սեպտեմբերի 30-ին Հալեպում հրթիռակոծությունների հետևանքով զոհվել էր 5, վիրավորվել 11հայ: Հալեպում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ արտաքին գործերի նախարարությունըհայտարարություն էր տարածել, որում խստորեն դատապարտել էր հայաբնակ թաղամասերիխաղա ղ բնակչության դեմ զենքի կիրառումը: