Վիրավորված և զոհված զինծառայողների ընտանիքներին ԱԺ աջակցության հիմնադրամի բյուջեն կհավաքագրվի նոյեմբերից
SocietyՎիրավորված զինծառայողներին եւ զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին ՀՀ Ազգային ժողովի կողմից աջակցության բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը տեղի է ունեցել սեպտեմբերի 26-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, նիստին մասնակցել են խորհրդի 6 անդամները` ՀՀ ԱԺ նախագ ահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը, ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Միքայել Մանուկյանը եւ Թեւան Պողոսյանը:
Օրակարգում ընդգրկված են եղել Հոգաբարձուների խորհրդի նախագահի եւ քարտուղարի ընտրության հարցերը: Քվեարկության արդունքում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ է ընտրվել Գալուստ Սահակյանը, իսկ քարտուղար` Հրայր Թովմասյանը:
Հիմնադրամի բյուջեի հավաքագրումը մեկնարկելու է 2016 թվականի նոյեմբերի 1-ից: