Հայկական պատվիրակությունը Բրազիլիայում մասնակցում է ՏՏ համաշխարհային համաժողովին
SocietyԲրազիլիայում հոկտեմբերի 3-5-ն` ընթանում է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը:
Ինչպես տեղեկացրին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն հանրային կապերի վարչությունից, համաժողովին ՀՀ կառավարության աջակցությամբ մասնակցում է նաև հայկական ՏՏ պատվիրակակությունը` ի դեմս Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության , «Յուքոմ», «Ինստիգեյթ խորհրդատվական», «Ինստիգեյթ դիզայն», «Իդրամ» և «ՎՕԼՕ» ընկերությունների ներկայացուցիչների:
ՏՏ համաշխարհային կոնգրեսին Հայաստանից մասնակցում են նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիական կենտրոնի, «Սիներջի» և «LocalZ»ընկերությունների ներկայացուցիչները:
WCIT 2016-ի կազմակերպիչներն ակնկալում են, որ համաժողովը կհյուրընկալի ՏՏ ոլորտի շուրջ 2000 պատվիրակների՝ ավելի քան 80 երկրից:
Այս տարի ՏՏ համաշխարհային համայնքը եռօրյա համաժողովի ընթացքում քննարկումներ կանցկացնի թվային դարաշրջանի խոստումների շուրջ և կներկայացնի ժամանակակից բիզնես լուծումներ: