Բանանի կեղևը՝ մաշկի խնամքի լավագույն միջոց
LifestyleԱկնեն մաշկի տարածված հիվանդություն է, որն ուղեկցվում է բորբոքումով և որոնք սեղմել չի կարելի՝ հետքեր թողնելու մեծ հավանականության պատճառով։ Կան ակնե բուժելու բազմաթիվ միջոցներ, որոնք թանկարժեք են և ոչ այնքան արդյունավետ։ Սակայն կա այլընտրանք՝ բանանի կեղևի տեսքով։
Մեծ քանակությամբ հանքանյութերի պարունակության շնորհիվ (ցինկ, երկաթ) բանանի կեղևը հրաշալի կերպով մաքրում է բորբոքումները և ունի հակաբակտերիալ ազդեցություն։ А, С, Е վիտամինները բարելավում են մաշկի գույնը, իսկ ֆերմենտները հեռացնում ակնեներից մնացած հետքերը։
Ակնեները բուժելու համար պետք է 3 օր, առավոտյան և երեկոյան, կատարել հետևյալ պրոցեդուրաները.
1. Լվացեք դեմքը մաքսիմալ փափուկ մաքրող միջոցով, որպեսզի չգրգռեք մաշկը։
2. Հեռացրեք բանանի կեղևից բարակ շերտը և կեղևի ներքին մասով մերսեք դեմքի մաշկը 10 րոպե։
3. Թույլ տվեք, որպեսզի կեղևի ակտիվ նյութերը գործեն ևս 20 րոպե, ինչից հետո կրկին լվացվեք։