ՈւԵՖԱ-ի մերժումից հետո Ջերսի կղզին դիմել է CAS-ին
SportՋերսիի ֆուտբոլային ասոցիացիան դիմել է Լոզանի մարզական վճռաբեկ դատարան (CAS): Բանն այն է, որ ՈւԵՖԱ-ն հրաժարվել էր այդ կղզուն ընդգրկել իր կազմի մեջ, հաղորդում է BBC-ն:
Մեծ Բրիտանիայի մի մաս կազմող Ջերսին ՈւԵՖԱ-ին անդամագրվելու հայտ էր ներկայացրել 2015-ի դեկտեմբերին, երբ Ջիբրալթարն ու Կոսովոն դարձել էին այդ կազմակերպության անդամ: ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչներն այս տարվա սեպտեմբերին եղել էին Ջերսի կղզում, սակայն բավարար հիմքեր չէին գտել այդ տարածքում «ֆուտբոլային անկախության» համար:
Լա Մանշ նեղուցում գտնվող Ջերսի կղզու բնակչությունը 97 հազար է, ինչը 3 անգամ ավելի է Ջիբրալթարի բնակչությունից:
Հիշեցնենք, որ Ջիբրալթարից ու Կոսովոյից բացի, ՈւԵՖԱ-ի անդամ է նաեւ Ֆարերյան կղզիները, որը պատկանում է Դանիային: