Վշտացած Քլոե Քարդաշյանին տեսել են Լոս Անջելեսում
LifestyleԱյն բանից հետո, երբ Քիմին թալանել են փարիզյան հյուրանոցում, Քարդաշյան- Ջեններ ամբողջ գերդաստանը կրկնակի շատացրել է անվտանգության աշխատակիցների քանակը։

Հիմա Քորթնին, Քլոեն, Քենդալն ու Քայլին, նաեւ Քանյեն ու Քրիս Ջենները մշտապես շրջապատված են թիկնապահներով։

Գերդաստանի գրեթե բոլոր անդամները ուղեւորվել են Նյու Յորք, ուր վաղ առավոտյան ժամանել է Քիմը։


Քլոեն դեռ Լոս Անջելեսում է մնացել, որտեղ էլ հենց նրան բռնացրել են պապարացիները։

Միանգամից երեւում է, որ Քլոեն ցնցված է այն ամենով, ինչ տեղի է ունեցել քրոջ հետ։

Մինչ Քիմը Փարիզում էր, Քլոեն Քլիվլենդում էր զվարճանում իր բոյֆրենդ Տրիստան Թոմփսոնի հետ։

Աղբյուր՝ Daily Mail
Լուսանկարներ՝ AKM-GSI, Xposure, X17Online