Ով է Քիմի ընկերուհի՝ ազգությամբ հայ դիզայներ Սիրան Մանուկյանը (Photo)
LifestyleWnews.am-ը գրում է.
Wnews.am-ը շարունակում է ներկայացնել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հաջողակ ու հեղինակավոր հայ կանանց:
Այս անգամ կխոսենք սկսնակ դիզայներ Սիրան Մանուկյանի մասին: Փարիզի նորաձևության շաբաթվա շրջանակներում ազգությամբ հայ դիզայները ներկայացրել է իր դեբյուտային Siran հավաքածուն: Սիրանին աջակցելու և հավաքածուն գնահատելու են եկել ևս երկու հայտնի հայուհի՝ անձամբ Քիմ Քարդաշյանն ու Էմիլիա Կազանչյանը՝ Կովկասի ամենագեղեցիկ աղջիկը: Դիզայների հյուրերի ցանկում էին նաև մոդելներ Նատալիա Վոդյանովան, Սառա Սամպայնոն և նորաձևության աշխարհի այլ հայտնի դեմքեր:





Սիրան Մանուկյանը 30 տարեկան է, ծնվել է Լոս Անջելոսում ՝ հայի և լիբանանցու ընտանիքում: Բնակվում է Լոնդոնում, Մոնակոյում և Լոս Անջելոսում: Սիրանը ոսկյա զարդերի դիզայներ է , 2016-ին ներկայացրել է իր դեբյուտային հավաքածուն: Ոգեշնչվում է ճանապարհորդություններից և տարբեր երկրների մշակույթից:

Դիզայները հանդիպում էր պրոդյուսեր Մուհամեդ Ալ Թուրքի հետ, որի հետ սիրավեպը տևել է մոտ 5 տարի:




2016-ին Սիրանի ընկերակցությամբ հաճախ կարելի է տեսնել մեկ այլ երիտասարդի՝ Թոմմի Չիաբրա: Թոմմին Royal Yacht Supplies-ի հիմնադիրն է, նախկինում հանդիպում էր Լինդսի Լոհանի և Ջեսսիկա Շոզերի հետ:




