Այսօրվա նիստում կառավարությունը «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին » Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` որոշեց ՀՀ կրթության և գիտության նախարարությանը 2014 թվականին հատկացնել 144 00 հազար դրամ` 2014 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրի իրականացման նպատակով Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը տրամադրելու համար, այս մասին հայտնում է Orer.am-ը: ՀՀ ԿԳ նախարարությունը նախատեսված գումարը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը կտրամադրի նվիրաբերության պայմանագրի հիման վրա՝ 2014 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Ռոբոտաշինությունը սկսվում է դպրոցից» ծրագրի իրականացման նպատակով: