Մորատին չի պատրաստվում վերադառնալ Ինտեր
SportՄիլանի «Ինտերի» պատվավոր նախագահ Մասիմո Մորատին նշել է, որ մտադիր չէ վերադառնալ ակումբի նախագահի պաշտոնին, հայտնում է «Tuttomercatoweb»-ը:
«Ես կարդացել եմ այն մասին, որ կարող եմ վերադառնալ «Ինտերի» նախագահի պաշտոնին, բայց չգիտեմ, թե որտեղից են ստացվել նման տեղեկությունները: Իհարկե, ես բացառում եմ դա: Ապագայում ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է լինել, բայց ես ցանկանում եմ հերքել այն ամենը, ինչ գրում էին ԶԼՄ-ները», - ասել է Մորատին: