Եվրոպայի խորհրդի լանդշաֆտի թեմայով 18-րդ աշխատաժողովը կկայանա Երևանում
SocietyԵվրոպայի խորհրդի` Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի ժողովրդավարական կառավարման քարտուղարության ղեկավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության (ի դեմս ՀՀ քաղաքաշինության նախարարության) հետ, Եվրոպայի խորհրդի Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի աշխատանքային ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 5-6-ը, Երևանում կազմակերպվում է Լանդշաֆտ ի Եվրոպական Կոնվենցիայի «Լանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի իրագործման ազգային քաղաքականություններ` մարտահրավերներ և հնարավորություններ» իրականացման համար Եվրոպայի խորհրդի 18-րդ աշխատաժողովը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից՝ հավելելով.
«Աշխատաժողովին կմասնակցեն Եվրոպայի խորհրդի Մշակույթի, ժառանգության և Լանդշաֆտի ղեկավար կոմիտեի, Lանդշաֆտի Եվրոպական Կոնվենցիայի Եվրոպայի խորհրդի կոնֆերանսի անդամները, ՀՀ նախարարությունների, տեղական և ռեգիոնալ իշխանությունների ներկայացուցիչներ, ԲՈՒՀ-երի, մասնագիտական կազմակերպությունների, կառավարական և ոչ կառավարական հասարակական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք գործունեություն են ծավալում լանդշաֆտի և կայուն զարգացման ոլորտում` ներառելով շրջակա միջավայրի, մշակութային, սոցիալական և տնտեսական հարթությունները:
Ներկայացվող թեմաներից է լինելու Հայաստանի ազգային լանդշաֆտային քաղաքականությունը, ռազմավարություններ և քաղաքական փաստաթղթեր հօգուտ լանդշաֆտի և այլն»: