Ամերիկյան ռեստորանում 18 տարում միայն 5 մարդ է կարողացել մինչև վերջ ուտել մեքսիկական հսկա տակոն (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
ԱՄՆ Տեխաս նահանգի Կորպուս Քրիստի քաղաքում գտնվող ամերիկա-մեքսիկական խոհանոցի ուտեստներ մատուցող ռեստորաններից մեկը 18 առաջ սկսել է հորդորել իր հաճախորդներին 10 րոպեում ավարտել 1.8 կգ կշռող մեքսիկական տակոն:
Ինչպես գրում է Oddity Central-ը` 18 տարում միայն 5 հաճախորդի է հաջողվել մինչև վերջ ուտել ամբողջական տակոն: Նրանք, հավանաբար, չափից շատ քաղցած են եղել:
Վերջերս Կորպուս Քրիստիի բնակչուհի Նորմա Ջին Տորոն համացանցում հրապարակել է իր լուսանկարը` ցուցադրելով իր «պայքարը» 1.8 կգ-անոց տակոն ուտելիս: Այն պատրաստված է եղել տնական տորտիլյայով, լոբազգիներով, պանրով, շոգեխաշած մսով, ձվով, կարտոֆիլով և բեկոնով: Ամերիկուհուն չի հաջողվել իրագործել տակոն ավարտելու «առաքելությունը», սակայն նրա լուսանկարը մեծ տարածում է գտել սոցցանցերում:

Շարունակությունը` այստեղ: