Ինչպես պահպանել պարանոցի ու կրծքավանդակի մաշկի երիտասարդությունը
LifestyleՊարանոցի ու կրծքավանդակի խնամքն այնքան կարևոր է, որքան դեմքի մաշկինը, ինչի մասին, սակայն, կանայք հաճախ մոռանում են։
Պարանոցի ու կրծքավանդակի երիտասարդությունը պահպանելու համար անհրաժեշտ է մշտապես օգտագործել արևապաշտպանիչ կրեմ։ Բնականից, կրծքավանդակի մաշկն առավել բարակ է ու չոր, քան դեմքի մաշկը, ինչը նշանակում է, որ այն առավել խոցելի է արևի ճառագայթների նկատմամբ։
Արևապաշտպանիչ կրեմ չօգտագործելու ու չխնամելու դեպքում դեկոլտեի հատվածում անոթները դառնում են առավել լայնացած ու առաջանում են շագանակագույն կետեր։
Դեկոլտեի հատվածում ակնեն նորմալ է ու բուժելի։ Հաճախ կանանց կրծքավանդակին կարող են առաջանալ պզուկներ, որի պատճառով նրանք նախընտրում են ծածկել այն, սակայն սալիցիլաթթու պարունակող միջոցները կարող են օգնել արագ ազատվել խնդրից։
Եթե արդեն դեկոլտեի հատվածում առաջացել են շագանակագույն կետեր, ապա անհրաժեշտ է կիրառել մաշկը գունաբացող միջոցներ, որոնք պարունակում են վիտամին C կամ դիմել հենց բնական միջոցների օգնությանը։