«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում 12-րդ հոդվածով սահմանված` ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջն այսօր ՀՀ կառավարությունը որոշեց հետաձգել: Նախագիծը Կառավարության հաստատմանը ներկայացրեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը: Ըստ նախագծի` պահանջը չի տարածվում օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2015 թվականի փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում որևէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչև 2015 թվականի փետրվարի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևի տեղեկանք,- այս մասին հայտնում էOrer.am-ը: Արմեն Ալավերդյանի խոսքով` ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ֆինանսների նախարարությունն աշխատանքներ է տանում, որ ձևանմուշը հնարավորինս պարզեցվի և ընդունելի լինի ՓՄՁ ներկայացուցիչների համար: Ըստ նախագծի՝ ՓՄՁ սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ քննարկումների արդյունքում պարզվել է, որ փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք ձեռք բերված ապրանքների գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու են օրենսդրական պահանջով:
Կառավարության կողմից նախագիծը համարվեց հրատապ և այն կներկայացվի Ազգային ժողովին: