Մակելելե․ Համոզված եմ՝ այս մրցաշրջանում «Ռեալը» տիտղոսներ կնվաճի
Sport«Ռեալի» նախկին կիսապաշտան Կլոդ Մակելելեն կարծում է, որ վերջին շրջանում մադրիդյան թիմի ոչ տպավորիչ խաղը պայմանավորված է կիսապաշտպան Կազեմիրոյի բացակայությամբ։ Վերջինս վնասվածք է ստացել Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի՝ «Էսպանյոլի» հետ խաղում (2:0) և բաց է թողնելու մոտ երկու ամիս։
-«Ռեալում» պետք է համբերատար լինեն, սակայն իմ կարծիքով Կազեմիրոյի վնասվածքն իր վատ ազդեցությունն ունեցավ։ Նրա շնորհիվ պաշտպանության և կիսապաշտպանության խաղը համակարգված էր։ Չորս անընդմեջ ոչ-ոքիները հաճելի չեն, սակայն ողբերգական էլ չեն։ Ավելի լավ է ոչ-ոքի խաղալ, քան պարտվել։ Համոզված եմ՝ այս մրցաշրջանում «Ռեալը» տիտղոսներ կնվաճի։ «Բարսելոնան» ևս չի փայլում կայունությամբ և պարտություններ է կրում,-Մակելելեի խոսքը մեջբերված է «Bernabeu Digital»-ից։