Կանադուհին բացահայտում է ինչպես է իրեն հաջողվել մեկ տարում նիհարել 45 կգ-ով` առանց սովահարության (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Կանադուhի երիտասարդ մայրիկը, ով մարսողական խնդիրներ է ունեցել դեռևս դպրոցական տարիներից և չափից ավելի քաշ էր հավաքել երկու հղիությունների արդյունքում, հաջողացրել է 1 տարում 45 կգ նիհարել:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, կանադական Նոր Շոտլանդիա նահանգում բնակվող 24-ամյա Ռեյչլ Գրեհեմը որոշել է կիսվել իր հաջողությամբ, որպեսզի ուրիշներն էլ հասկանան, որ դա հնարավոր է: Նա մեկ տարում նիհարել է` 107 կգ-ից հասնելով 62 կգ-ի:
Առաջին հղիության ընթացքում կանադուհին իրեն թույլ է տվել ուտել ինչ-որ ցանկանա, սակայն երկրորդ հղիությունից հետո որոշել է նիհարել`պարզելով, որ իր տատիկը մահացել է գիրության հետ կապված խնդիրներից:
Կանադուհու բանաձև շատ պարզ է: Նա իրեն սովահարության չի մատնել, սակայն սկսել է ուտել օգտակար մթերքներ և հաշվել կալորիաները: Ճիշտ սննդակարգով ընդունած առողջ սնունդն օգնել է նրան նիհարել` առանց առանձնակի ջանք գործադրելու:

Շարունակությունը` այստեղ: