Կապելո. Հիմա «Ռեալի» խնդիրը Ռոնալդուն է
SportՄադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծում է, որ պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գտնվում է վատ մարզավիճակում:
«Այս պահին Կրիշտիանու Ռոնալդուն խնդիր է «Ռեալի» համար: Նա լավագույնն է մադրիդցիներից, բայց հիմա լավագույն մարզավիճակում չէ»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Կապելոն «Ռեալը» գխավորել է 2 անգամ՝ 1996–1997-ը եւ 2006–2007-ը: Մադրիդյան ակումբը չի հաղթել նախորդ 4 խաղերում: