Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Նիգավան գյուղում. դատավորների պատճառով գյուղացիները փակել են ճանապարհը և սպառնում են դիմել ծայրահեղ միջոցների
SocietyShamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նիգավան գյուղի մոտ 8 ընտանիք՝ ի նշան բողոքի, փակել են Երևան-Վանաձոր ավտոճանապարհի՝ Նիգավան գյուղ մտնող խաչմերուկը։
Բողոքի ակցիայի մասնակիցները ֆոտոլրագրողի հետ զրույցում արդարացիորեն բարձրաձայնում էին. «Ո՞վ է տեսել մի քանի տարի կարուսել նստես։ Դատավորների պնդաճակատության արդյունքում ողջ գյուղը դիվադադար են արել։ Առաջին ատյանի դատարանում կարողանում ենք ապացուցել մեր անմեղությունը, որտեղ դատական քննությունը անցել է օբյեկտիվ և արդար, սակայն, չգիտես ոնց, վերաքննիչ քաղաքացիական դատարանում գործը 180 աստիճան շուռ են տալիս։ Մենք չէինք դիմի այս ծայրահեղ միջոցին, սակայն արդեն համբերության բաժակը լցվել է։ Մեր հույսը նորընտիր վարչապետն է, ով, կարծես թե, պայքար է սկսել հուռի բարքերի դեմ։
Շարունակությունը՝ այստեղ: