Մարդիկ սկսեցին ինձ ավելի գնահատել, երբ լեզուս սկսեցի պահել ատամներիս հետևում․ Պիկե
SportԻսպանիայի հավաքականի պաշտպան Խերարդ Պիկեն կարծում է, որ վերջին տարիներին հասունացել է իբրև ֆուտբոլիստ։
«Լավ մարզավիճակում եմ։ 2-3 տարի շարունակ խաղում եմ բարձր մակարդակում։ Մարդիկ սկսեցին ինձ ավելի գնահատել, երբ լեզուս սկսեցի պահել ատամներիս հետևում։ Իհարկե, կարծում եմ՝ նաև սկսել եմ ավելի լավ խաղալ։
Իսպանիայի հավաքականում նոր ժամանակաշրջան է մեկնարկում Լոպատեգիի գլխավորությամբ։ Իտալացիների նկատմամբ հաղթանակը կօգնի հասնել սահմանած նպատակներին»,- Պիկեի խոսքերը մեջբերում է Marca-ն։